23164 դիտում
10:59 02-03-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսից որում եղել են մոտ 30-ից ավելի ուղևոր վարորդը իջել է, ավտոբուսը առաջ է ընթացել, կոտրել 2 ծառ ու հայտնվել «գազոնում»․ օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 70-ամյա Համբարձում Ախրաբյանը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Hyundai» մակնիշի թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբոսը Դավիթ Բեկի փողոցում կայանել է և իջել ավտոմեքենայից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը ժողովրդի լեզվով ասած «ռուչնոյը» չի քաշել, ինչի պատճառով էլ ավտոբուսը, որում եղել է մոտ 30-ից ավելի ուղևոր մոտ 150 մետր ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմացի բազալտե եզրաքարերին և հայտնվել կանաչ գազոնում՝ կոտրելով 2 ծառ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Դավիթ Մովսիսյանը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել ուղևորներից մի քանիսին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+