211652_close_icon
views-count25824 դիտում article-date 14:26 29-12-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ պարեկները Պտղնի գյուղում հայտնաբերել են կողաշրջված «Hyundai Tucson»․ պարզվել է վարորդի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում Պտղնի գյուղում հայտնաբերել են կողաշրջված վիճակում «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Սահակյանն ու Արև Փիլոյանը։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ պարզվել են, որ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Գ․-ն։

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր