1462 դիտում
17:17 29-12-2024
Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի կործանման համար
Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանյան կողմին են փոխանցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղքն ընդունելու, միջադեպի մեղավորներին պատժելու և փոխհատուցում վճարելու պահանջները, ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Փոխանցում է News.am-ը։
«Մեր պահանջները հստակ փոխանցել ենք ռուսաստանյան կողմին, դրանք փոխանցվել են դեռ դեկտեմբերի 27-ին։ Որո՞նք են դրանք։ Նախ՝ ռուսաստանյան կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ պատժի մեղավորներին, քրեական պատասխանատվության ենթարկի նրանց և փոխհատուցում վճարի ինչպես պետությանը, այնպես էլ տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները: Դրանցից առաջինը երեկ արդեն կատարվել է։ Հուսով եմ, որ մնացած պահանջները նույնպես կբավարարվեն»,- ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր
4229 դիտում
23:23 16-01-2020
Հինգ պետություն Իրանից փոխհատուցում է պահանջում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար
1711 դիտում
18:58 26-09-2023
Ըստ թուրքական ԶԼՄ-ի՝ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում
Այս բաժնից
850 դիտում
20:33 02-01-2025
Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
1006 դիտում
20:19 02-01-2025
Մերձդնեստրի արդյունաբերությունը կանգ է առել
1201 դիտում
19:23 02-01-2025
Քիշնևի քաղաքապետը իշխանություններին անգործունակ է անվանել էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով