211652_close_icon

Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան

views-count1375 դիտում article-date 14:52 30-12-2024
Կեսգիշերից անց միայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներով վերադարձանք Հայաստանի Հանրապետության առաջնագծի տարբեր ուղղություններից։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Տավուշից մինչեւ Սյունիք, ավանդույթի համաձայն, մեր գործընկերների հետ՝ ՀՅԴ մարզային կառույցների ներկայացուցիչների, բարձրագույն հրամանատարական կազմի սպաների ուղեկցությամբ այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին։ Հայտնեցինք մեր երախտագիտությունը Հայաստանի ամենապատվաբեր առաքելության՝ Հայրենիքի պաշտպանության գործին իրենց ներդրման համար։

Տարբեր եղանակային պայմաններում, տարբեր ռազմավարական իրավիճակներում նրանք կատարում են իրենց ՀԵՐՈՍԱԿԱՆ ծառայությունը։

Ջերմ զրույցներ, երբեմն գործնական, առարկայական քննարկումներ դիրքերում, մարտական հենակետերում, այս ամենը դարձել է մեր խմբակցության գործընկերների համար առօրյա կյանք։

Հրաժեշտ տալուց բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին հղում էինք ջերմ մաղթանքներ ու վստահնեցում, որ իրական ՀԵՐՈՍԸ նրանք են»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր