673 դիտում
11:54 02-01-2025
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ Իրանի վեց քաղաքացիների մահապատժի առնչությամբ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանին, երբ չորեքշաբթի հայտնի դարձավ, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Սաուդյան Արաբիայի դատական իշխանությունները մահապատժի են ենթարկել Իրանի վեց քաղաքացիների, հաղորդում է Mehr գործակալությունը: Փոխանցում է News.am-ը։
Իրանի արտգործնախարարության հյուպատոսական գործերի վարչության գլխավոր տնօրեն Քարիմի Շասաթին արձագանքել է Սաուդյան Արաբիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով բանտարկված Իրանի վեց քաղաքացիների մահապատժի մասին լուրերին՝ այդ ակցիայի դեմ հայտնելով Իրանի նախարարության խիստ բողոքը։
«Այս տղամարդիկ Սաուդյան Արաբիայի արդարադատությունը մի քանի տարի առաջ մահապատժի է դատապարտել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, և այս ընթացքում ԱԳՆ-ն շարունակական ջանքեր է գործադրել նրանց հյուպատոսական ծառայություններ մատուցելու և նրանց պատժաչափերը նվազեցնելու համար: Սակայն մահապատժի կատարումն առանց դեսպանատանը նախապես ծանուցելու անընդունելի է և խախտում է միջազգային իրավունքի սահմանված կարգերն ու կանոնները, ներառյալ հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիան»,- չորեքշաբթի ԱԳՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին հայտարարել է իրանցի դիվանագետը։
«Այս կապակցությամբ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանը կանչվել է Արտգործնախարարություն և նրան ուղարկվել է հուշագիր՝ տեղեկացնելով Իրանի Իսլամական Հանրապետության խիստ առարկությունների և դրա մասին երկու երկրների միջև համագործակցության շրջանակում դատական ընդհանուր միտումին գործողության անհամապատասխանությունը, ինչպես նաև ընդգծելով Սաուդյան Արաբիայի կողմից այս հարցում անհրաժեշտ բացատրություններ տալու անհրաժեշտությունը»,-շեշտել է Քարիմի Շասաթին։
Արտաքին գործերի նախարարության իրավաբանական և հյուպատոսական պատվիրակությունը ևս պետք է մեկնի Էր Ռիադ՝ հետևելու զարգացումներին:

Նմանատիպ նյութեր
5630 դիտում
22:20 04-10-2018
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կորած լրագրողի գործի առնչությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
958 դիտում
18:14 02-01-2025
Իտալիայի արտգործնախարարը լրագրող Չեչիլիա Սալայի կալանավորման առնչությամբ կանչել է Իրանի դեսպանին
1941 դիտում
10:18 09-11-2015
Իրանը բողոքի նոտա է հղել Սաուդյան Արաբիային՝ իր քաղաքացիներին մահապատժի ենթարկելու առնչությամբ
Այս բաժնից
766 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
895 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
775 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել