211652_close_icon
views-count5615 դիտում article-date 22:20 04-10-2018

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը կորած լրագրողի գործի առնչությամբ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Gazeteduvar-ը: Խաաշկղիջին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրա մտերիմները նրա մասին լուր չունեն: Խաաշկղիջիին կանչել են հյուպատոսարան, նրա ընկերուհին սպասել է մուտքի մոտ, սակայն լրագրողն այդպես էլ դուրս չի եկել: Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանից պնդում են, որ լրագրողը դուրս է եկել շինության տարածքից, հետո նոր կորել: Ջամալ Խաաշկղիջին The Washington Post-ի թղթակից է, և համարվում է սաուդացի ամենահայտնի ընդդիմադիր լրագրողներից մեկը:

Նմանատիպ նյութեր