211652_close_icon
views-count730 դիտում article-date 10:52 04-01-2025

Զախարովան պատասխանել Է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Բերբոքի հայտարարությանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ռուսաստանին կոչ է արել հեռացնել ռազմական բազաները Սիրիայից։

Այս մասին ասված է դիվանագետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում գերատեսչության ղեկավարի Դամասկոս այցից առաջ։

«Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի Սիրիայում իր ռազմական բազաներից»,- նշել է Բերբոքը:

Նա նշել է, որ Գերմանիան և նրա միջազգային գործընկերները չեն ցանկանում, որ սիրիական գործընթացը խաթարվի դրսից, և որ դա ներառում է հարևան պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքը:

«Մենք այժմ ունենք նպատակ, որին ձգտում են նաև միլիոնավոր սիրիացիներ:  Գործող պետություն, որն ամբողջությամբ վերահսկում է իր տարածքը, որն առաջարկում է մարդկանց այն պաշտպանությունն ու օգնությունը, որն անհրաժեշտ է ապրելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամի իր ալիքում արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հայտարարությանը։

«Այս մասին ասում է այն երկրի արտգործնախարարը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմաբազաները։

Ես մի հարց ունեմ՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ Գերմանիայի արտգործնախարարը այս տեսակետից նման բան ասի Վաշինգտոնին»,- գրել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր