211652_close_icon
views-count1342 դիտում article-date 12:36 05-01-2025

Բայդենը Քլինթոնին, Սորոսին, Մեսսին և ևս 16 մարդու շնորհել է ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը մի խումբ անձանց շնորհել է Ազատության նախագահական մեդալ՝ ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն պարգևը: Մրցանակակիրների շարքում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, հոլիվուդյան դերասան Դենզել Վաշինգտոնը, երգիչ Բոնոն, Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, դիզայներ Ռալֆ Լորենը և ևս 12 մարդ: Այս մասին գրում է nbcnews.com-ը:

«Մեդալը շնորհվել է անհատներին, որոնք օրինակելի ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների բարգավաճման, նրա արժեքների, անվտանգության պաշտպանության, համաշխարհային խաղաղության, այլ նշանակալի հասարակական, պետական և մասնավոր ձեռնարկումների մեջ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր