211652_close_icon
views-count931 դիտում article-date 12:28 09-02-2023

Հարգանքի տուրք Ուկրաինային և նրա ժողովրդին․ Մակրոնը Զելենսկիին հանձնել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Մակրոնի թվիթերյան միկրոբլոգում:

«Հարգանքի տուրք Ուկրաինային և նրա ժողովրդին, հարգանքի տուրք քեզ՝ հարգելի՛ Վլադիմիր, քո քաջության և նվիրվածության համար»,- գրել է Մակրոնը։

Պատվո լեգեոնի շքանշանը Ֆրանսիայի բարձրագույն պարգևն է, որը շնորհվում է Հանրապետության նախագահի կողմից ռազմական կամ քաղաքացիական վաստակի համար։

Նմանատիպ նյութեր