211652_close_icon
views-count44383 դիտում article-date 22:42 05-01-2025

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. Դաշտ գյուղում բախվել են «BMW»-ն և 2 «Mercedes»-ները. ճանապարհը դարձել է միակողմանի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին՝ Դաշտ գյուղի վարչական տարածքում, բախվել են 2 «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Լիտվին Գևորգյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արամ Ալավերդյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Դոխոյանը։

Բախման հետևանքով էլ երթևեկությունը դարձել է միակողմանի, քանի որ «BMW»-ն և «Mercedes»-ներից մեկը հայտվել են ճանապարհի մեջտեղում։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր