211652_close_icon
views-count1168 դիտում article-date 23:42 11-01-2025

Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագծին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Համապատասխան թիվ 9 «Միջազգային պայմանագրի նախագծի մասին» հրամանագիրը Բելառուսի նախագահը ստորագրել է հունվարի 11-ին։

«Փաստաթուղթը հաստատվել է որպես բանակցությունների անցկացման հիմք։ Արձանագրության նախագծի պատրաստումը պայմանավորված է ԵԱՏՄ մասին պայմանագրի թարմացման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան։

Փոփոխությունները վերաբերում են մաքսային կարգավորման, առևտրի, մրցակցության, պետական ​​գնումների, էներգետիկայի, տրանսպորտի հսկողության, տեխնիկական կանոնակարգերի հարցերին»,- նշվում է զեկույցում։

Նմանատիպ նյութեր