211652_close_icon
views-count32373 դիտում article-date 15:52 13-01-2025

Նոր Գեղիում կատարված ծանր հանցագործությունը բացահայտվել է հենց կատարողի շնորհիվ, իսկ քրեական ոստիկանությունը փորձում է «լոլո կարդալ», թե իրենք են բացահայտել

Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրոթյուն տարածեց, որ Կոտայքի մարզի Նոր Գեղիում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է ու հաղորդագրությամբ տեղեկանում ենք, որ սպանությունը բացահայտել են քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների կողմից: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագ,իկ Շամշյանը, իրականում սպանություն կատարող 36-ամյա տղամարդն է ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի հասցեներից մեկում ինքը վիճաբանել է Երևանի 55-ամյա բնակիչ Արմեն Վ.-ի հետ, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու այդ ընթացքում ինքը խոհանոցային դանակով հարվածել է Արմեն Վ.-ին: 

Ահազանգողը հայտնել է դեպքի վայրն ու տեղեկացրել, որ ինքը գնում է ոստիկանություն՝ ներկայանալու: 
 
Մինչդեռ Կոտայքի քրեական վարչությունը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ առավոտյան են իմացել դեպքի մասին, իսկ հետո ՆԳՆ-ին տեղեկացրել են, որ իբրև Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ամբողջ գիշեր չեն քնել, կատարել են հսկայածավալ աշխատանքներ, մինչև պարզել են տեղի ունեցածն ու հայտնաբերել կասկածյալին: 
 
Նման ձևով փորձել են իրենց վերադասի աչքին թոզ փչել, թե իբրև իրենք են բացահայտել: 

Դատապարտելի հանցագործությունը բացահայտվել է կատարողի խոստովանական զանգից հետո, իսկ դեպքի վայրում միայն աշխատել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչն ու փորձաքրեագետը:
 
Դեպքի փաստով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր