211652_close_icon
views-count24578 դիտում article-date 09:17 09-10-2024

Արարատի մարզում Մասիսի ոստիկանների և պարեկների շնորհիվ տերմինալից գողության փորձ կատարողները բռնվեցին հենց դեպքի վայրում․ բացահայտվել է նրանց կողմից կատարված մեկ այլ գողություն ևս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասից Մասիս քաղաք տանող ճանապարհին «Honda» մակնիշի ավտոմեքենայով վճարային տերմինալ են քանդում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ավագյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի տեղակալ Թամրազյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի գլխավորությամբ։  

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի Նորաբաց գյուղի հատվածում կայանված «Kia» մակնիշի ավտոմեքենայի կողքին, Արմավիրի մարզի բնակիիչներ 37-ամյա Միսակ Մ․-ն և 37-ամյա Էմիլ Գ․-ն մուրճով և լինգով փորձում էին բացել վճարային տերմինալը, սակայն տեսնելով իրենց մոտեցող ոստիկանության ծառայողներին, դիմել են փախուստի, որից հետո հետապնդվել, բռնվել են և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել են ոստիկանության Մասիսի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Միսակ Մ․-ի և Էմիլ Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ձերբակալվածները Երևան քաղաքի Արարատյան փողոցի 82-րդ հասցեում գտնվող շինության դռան երկաթյա փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են նշված «Թելսել» վճարային տերմինալը և հեռացել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ նշված վճարային տերմինալը պատկանում է Երևանի բնակիչ 34-ամյա Հակոբ Հ․-ին։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր