211652_close_icon
views-count51117 դիտում article-date 18:07 13-01-2025

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. երեկվանից որոնվող, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորի ավտոմեքենան հայտնաբերվել է Տիգրանաշենի ոլորանների ձորում. հայտնաբերվել է նաև պատգամավորի մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Տեղում պարզվել է, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մոտաղե ջարդոնի, մոտ 700-800 մետր գլորվել է ձորը:
 
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել են տղամարդու մարմին: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն է, ում երեկվանից որոնում էին:

Փրկարարները մոտ 2 ժամ անց հատուկ տեխնիկայի միջոցով կարողացան մարմինը դուրս բերել և մոտ 
700 մետր ոտքով մոտեցրին դիատարին: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 312+
312+

Նմանատիպ նյութեր