211652_close_icon
views-count805 դիտում article-date 18:56 13-01-2025

Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին

Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրաներդրումային, տրանսպորտալոգիստական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար, հաղորդել է մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր