211652_close_icon

Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին

views-count1396 դիտում article-date 22:23 13-01-2025
Բաաբդա պալատում երկարատև խորհրդակցություններից հետո Լիբանանի խորհրդարանը քվեարկեց դատավոր Նաուաֆ Սալամի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Փոխանցում է News.am-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Սալամի օգտին քվեարկել է 85 պատգամավոր, ներկայիս վարչապետ Նաջիբ Միքաթին ստացել է 9 ձայն, եւս 34 պատգամավոր ոչ մեկին չեն առաջադրել։

Նմանատիպ նյութեր