211652_close_icon
views-count9694 դիտում article-date 14:08 14-01-2025

Ահազանգ՝ ծնողից․ մայրը պնդում է, որ իր որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ սրտի հետ կապված, և չի կարող ծառայել բանակում, այնինչ ծանուցում է եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի բնակիչ Ալիսա Պետրոսյանը, ով ցանկացավ իր մտահոգությունն ու դժգոհությունը հայտնել այն բանի համար, որ իր որդուն՝ 19-ամյա Հարություն Խաչատրյանին բանակ զորակոչվելու ծանուցում է եկել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․

«Երեխաս 13 տարեկանից ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, ճնշում և գրանցված է Նորքի սրտաբանականում։ Ունի նաև ողնաշարի խնդիր, հարթաթաթություն բայց մեր համար ավելի մտահոգիչը սրտի խնդիրն է։ Մեկ տարի տարկետում էին տվել ու հիմա որոշել են տանել բանակ՝ առանց նորմալ ստուգումների։ Մենք ենք մեր միջոցներով տարել ստուգումների ու պարզվեց՝ 10 րոպե քայլելուց հետո ճնշումը անմիջապես բարձրանում է։ Մեր «վայենկոմատը» գտնում է, որ ինքը պիտանի է շարային ծառայության։ «Պավեսկայից» չենք հրաժարվել ու չենք էլ վերցրել։ Ինձ ո՞վ կասի ինչ երաշխիք կա, որ իմ երեխան նորմալ կծառայի ու հետ կգա, իրենք ոչ մի բան չեն ասում։ Իրենք միայն երեխաներին տանում են բանակ ու թե այնտեղ ինչ կլինի՝ դա չգիտենք։ Ծնողը ոնց պետք է ամեն պահի գնա տեսնի իր երեխան ինչ վիճակում է։ Ո՞նց կարելի է անառողջ երեխային տանել բանակ, իսկ բազմաթիվ առողջների անհիմն ազատել ծառայությունից։ Մենք այնպես չի որ հայրենասեր չենք, բայց եթե մեր երեխան այդքան լուրջ խնդիրներ ունի, ո՞նց է ծառայելու, հետո ի՞նչ է լինելու»։

Վերջում մայրը խնդիրեց համապատասխան կառույցներին, որ հետևողական լինեն այս խնդրին ու իր որդուն ազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր