211652_close_icon
views-count1223 դիտում article-date 16:59 19-02-2016

Փոքրիկ Մխիթարը սրտի հետ կապված խնդիրներ ունի. նրան մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ

Ութամյա վարդենիսցի Մխիթար Պողոսյանի ծնողները մեկ անգամ արդեն դիմել են հանրության աջակցությանը՝ իրենց որդու բուժման հարցում օգնելու խնդրանքով: Փոքրիկն արդեն մեկ անգամ երկու տարեկանում տարել է սրտի վիրահատություն: Անցյալ տարվա ամռանը երեխայի մոտ վիրահատել են նաև աճուկային ճողվածք: Երեխան դեռ շատ առողջական խնդիրներ ունի: Ժամանակ առ ժամանակ նա բուժվում և հետազոտվում է Նորքի սրտաբանական և Արաբկիր ԲԿ-ներոմ: Երեխայի սիրտը մոտ 30 տոկոս է աշխատում, իսկ ծնողները չունեն հնարավորություն, որպեսզի կարողանան երեխային տանել Եվրոպա: Ծնողները նրա բժշկական փաստաթղթերն ուղարկել են Գերմանիա և ստացել են հրավերք ախտորոշման և հետագա բուժման նպատակով՝ հույս ունենալով, որ միգուցե բուժումն արդյունավետ լինի և փոքրիկի մոտ վիրահատության խնդիր չառաջանա: Ձեր աջակցությամբ արդեն նրանց հաշվեհամարներին փոխանցված է 300 000 դրամ: Ընտանիքը սոցիալապես անապահով է և, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դրամական աջակցություն ցուցաբերել, կարող են զանգահարել Մխիթարի մայրիկին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝[b] +374 43 73 72 81, +374 94 73 72 81:[/b] ՎՏԲ-Հայաստան բանկում Մխիթարի մայրիկի՝ Լաուրա Լևոնի Ավագյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 16037009048402 ՀՀ դրամ, 16037009048403 ԱՄՆ դոլար, 16037009048404 ԵՎՐՈ, 16037009048405 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր