211652_close_icon

Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին

views-count1501 դիտում article-date 21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվել են չոր, ուժգին քամիների վերադարձին, որոնք կարող են կրկին ակտիվացնել անտառային հրդեհները, որոնք արդեն խլել են 25 մարդու կյանք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Ըստ Ազգային եղանակային ծառայության՝  Լոս Անջելեսի և Վենտուրա շրջանի մեծ մասը կարող է զգալ 50–70 70 մղոն/ժ արագությամբ քամիները: Վտանգավոր Սանտա Անա քամիները բռնկվել են անցյալ շաբաթվա վերջին հարաբերական անդորրից հետո: 

Կարմիր դրոշի նախազգուշացումը մտավախություն է առաջացրել, որ նոր հրդեհներ կարող են բռնկվել, իսկ առկա հրդեհները կարող են կրկին ակտիվանալ:

Նմանատիպ նյութեր