211652_close_icon
views-count4173 դիտում article-date 16:29 06-03-2017

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ամերիկյան Կարմիր խաչի Լոս Անջելեսի գրասենյակի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մարտի 3-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը փոխընբռնման հուշագիր է ստորագրել Ամերիկյան Կարմիր խաչի Լոս Անջելեսի գրասենյակի հետ: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը և Կարմիր Խաչի Լոս Անջելեսի տարածաշրջանի ղեկավար Ջարեդ Բերիոսը: Այն ենթադրում է արտակարգ իրավիճակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և Կարմիր խաչի տեղական գրասենյակի միջև փոխգործակցություն՝ համայնքի խնդիրներին արձագանքելու մեխանիզմների շրջանակներում: Կողմերը նշել են, որ փաստաթուղթը առաջին քայլն է նմանատիպ գործակցություն ծավալելու համար և հույս հայտնել, որ այն բարենպաստ հիմք կհանդիսանա համայնքի հետ որոշ ոլորտներում հետագա համագործակցություն ծավալման համար: Ջարեդ Բերիոսը հայտնել է, որ Կարմիր Խաչի տեղական ներկայացուցչությունը փոխընբռնման հուշագրեր ունի փոքր թվով երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնց թվում են՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Մեքսիկան:

Նմանատիպ նյութեր