832 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 14-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել կացարաններ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմանները։
Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատազրկման դատապարտված անձանց, այդ թվում՝ օտարերկրացի, ցմահ ազատազրկման դատապարտված, հացադուլ հայտարարած անձանց հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:
Ազատությունից զրկված անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատմանը, անվտանգային գոտու փոփոխության հնարավորությանը, առողջության պահպանման, կրթության իրավունքներին, զբաղվածությանն առնչվող հարցեր և մի շարք այլ խնդիրներ:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Այցերի շրջանակներում վերհանված խնդիրները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով:
Քրեակատարողական հիմնարկներ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ»:

Նմանատիպ նյութեր
1060 դիտում
11:00 06-06-2024
Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին
1372 դիտում
22:58 25-09-2023
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
1078 դիտում
10:42 26-09-2023
Անահիտ Մանասյանը Գորիսում շարունակել է հանդիպումներ անցկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ
Այս բաժնից
976 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր