211652_close_icon
views-count2134 դիտում article-date 15:10 15-01-2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Toyota Vitz»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր. ըստ վարորդի՝ պատճառը մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա հարություն Մ.-ն իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան Մ4 123 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ձորի եզրին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի և բենզալցակայանի աշխատակիցները, ապա օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարրության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի համանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 2-րդ դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Աթաբեկյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել: 
 
Վարորդը ենթակվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ըստ վարորդի հայտարարության՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը և հնարավոր է՝ ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր