211652_close_icon
views-count13533 դիտում article-date 15:00 31-12-2022

Ավտովթար Երևանում․ ըստ վթարված Mercedes-ի վարորդի՝ պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Mersedes մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հարությունյանն ու Վարդան Հայրապետյանը։

Դեպքի վայրում վարորդը հայտնում էր, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով այնուհետև հեռացել է վթարի վայրից։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում է վթարված Mercedes-ի վարորդի և վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր