24984 դիտում
22:02 16-01-2025
Արտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկի «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները և գողացել այնտեղ եղած գումարները․ ԼՐԱՑՎԱԾ
Հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի փողոց 32 հասցեից գողացել են տերմինալներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձիք մուտք են գործել Ֆուչիկի փողոցի 32 հասցեում գտնվող «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնի» 1-ին հարկ և այնտեղից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են «Թելսել» և «ՄոբիԴրամ» վճարահաշվարկային տերմինալների դրամապահոցները պատճառելով խոշոր չափի ՀՀ դրամի նյութական վնաս:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
23։05
Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը «Թելսել» ընկերությունից պարզաբանում է ստացել, ովքեր հայտնում են, որ իրենց ընկերությունը նշված հասցեում, այն է՝ «Այրվածքաբանության և Մաշկաբանության Ազգային կենտրոնում» վճարային ոչ մի տերմինալ չունի և իրենց ընկերության վճարային տերմինալը նշված տարածքում երբևէ չի եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
22:25 22-11-2023
Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին