211652_close_icon
views-count1249 դիտում article-date 22:25 22-11-2023

Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին

Առողջահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» աշխատակիցներին:

Նա ընդգծել է բուժանձնակազմի անձնվեր ու ծանրաբեռնված աշխատանքը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր այրվածքներով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու ժամանակ` բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելով:

«Այդ դժվարին օրերին ձեզ վրա վերցրեցիք ոչ միայն բուժելու, այլև վիրավորներին ու նրանց հարազատներին ապրումակցելու, հոգեբան ու ընկեր լինելու, իրենց հետ այդ ծանր ընթացքով անցնելու ճանապարհը: Ծառայությունը, որը դուք եք իրականացնում, հնարավոր չէ չափել ոչ մի շնորհակալագրով»,-նշել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանը ներկաներին մաղթել է ուժ, համբերություն, դեռևս բուժման մեջ գտնվողներին` ապաքինում:

Նմանատիպ նյութեր