211652_close_icon
views-count652 դիտում article-date 14:13 17-01-2025

Պետք է ամեն ինչ անենք՝ խուսափելու գրոտեսկային անարդարությունից. Նուբար Աֆեյանը՝ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավարության մասին

Գործարար, բարերար, «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Նուբար Աֆեյանն անդրադարձել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում հարուցված ապօրինի և շինծու դատական գործընթացին:

Նա X-ի իր միկրոբլոգում անդրադրձել է Վարդանյանի՝ երեկվա հրապարակած հայտարարությանը:

«Խնդրում եմ կարդալ այս համոզիչ փաստերը: Մենք բոլորս պետք է զգոն մնանք և անենք այն, ինչ կարող ենք՝ խթանելու արդար դատավարության հեռանկարը և խուսափելու գրոտեսկային անարդարությունից»,-գրել է Աֆեյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վրադանյանն իր հայտարարության մեջ նշել է, որ  ձերբակալման առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ ասել է իր անուն-ազգանունը:

«Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են: Այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն: Իմ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ»,-փոխանցել է նա:

Նմանատիպ նյութեր