211652_close_icon
views-count733 դիտում article-date 22:54 18-01-2025

Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը հայտարարել ԱՄՆ կառավարության քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ակնկալվում է, որ փաստաթուղթը թույլ կտա գերատեսչություններին կենտրոնանալ կրիպտոարդյունաբերության հետ համագործակցության վրա։

Քննարկվում է նաև փաստաթղթի կետերից մեկը, որով գերատեսչություններին կպարտադրվի վերանայել թվային ակտիվների վերաբերյալ քաղաքականությունը և, հնարավոր է, կասեցվեն կրիպտոարժույթների հետ կապված դատական ​​վեճերը։

Գործակալության աղբյուրները նշում են, որ կրիպտոարժույթների վերաբերյալ որոշումը դեռ վերջնական տեսքի չի բերվել, մանրամասները կարող են փոխվել։

Coinbase կրիպտոբորսայի քաղաքականության փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին դառնալ կրիպտոարդյունաբերության առաջատար։

Նկատենք, որ անցած նոյեմբերին՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, բիթքոինը թանկացել է 50%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 100 հազար դոլարը։

Նմանատիպ նյութեր