211652_close_icon
views-count697 դիտում article-date 23:55 18-01-2025

Իսրայելական զnրքերի դnւրսբերումը և Լիբանանի բանակի տեղակայnւմը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ. Անտոնիո Գուտերեշ

Իսրայելական զորքերի դուրսբերումը և լիբանանյան բանակի տեղակայումը համատեղ սահմանին նոր էջ կբացեն խաղաղության մեջ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը Բեյրութում բանակցություններ է վարել հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իսրայելական զորքերի անվտանգ դուրսբերումը հարավային Լիբանանից մինչև հունվարի 27-ը՝ հրադադարի համաձայնագրով նախատեսված վերջնաժամկետը»,-ասել է Գուտերեշը՝ պատրաստակամություն հայտնելով մոբիլիզացնել միջազգային հանրությանը Լիբանանին ամեն տեսակի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է նախագահ Աունին հանրապետության ղեկավար ընտրվելու կապակցությամբ և համերաշխություն է հայտնել Լիբանանի ծանր տուժած ժողովրդին։ Նրա խոսքով՝ հանրապետության ապագա իշխանությունը բացառիկ հնարավորություն ունի ամրապնդելու պետական ​​ինստիտուտները և աշխատելու երկրի վերածննդի ուղղությամբ։

«Գիտեմ, որ լիբանանցիներն ունեն մեծ տոկունություն և մեծ քաջություն, և ես հավատում եմ, որ նրանք կկարողանան կրկին Լիբանանը դարձնել Մերձավոր Արևելքի կենսական կենտրոն»,-ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր