211652_close_icon
views-count793 դիտում article-date 13:18 19-01-2025

Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիա է վերադարձել մոտ 200 հազար փախստական

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո դեկտեմբերի սկզբին շուրջ 200 հազար սիրիացի փախստական ​​է վերադարձել հայրենիք, շաբաթ օրը տարածաշրջան այցից առաջ հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով ղեկավար Ֆիլիպո Գրանդին: Փոխանցում է News.am-ը։

X սոցիալական ցանցում Գրանդիի հրապարակած տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 195․200 սիրիացի է վերադարձել տուն։

«Շուտով այցելելու եմ Սիրիա և նրան հարևան երկրներ, քանի որ ՄԱԿ ՓԳՀ-ն մեծացնում է իր աջակցությունը վերադարձողներին և հյուրընկալող համայնքներին», - ասել է Գրանդին:

Նմանատիպ նյութեր