1558 դիտում
16:35 20-01-2025
Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն արդյո՞ք չի նկատում, որ մարզի խորհրդանիշ համարվող հուշակոթողի ու եռագույն դրոշի կարևորությունն աղավաղվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, հանրությանն ավելի շատ հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը, գաղտնիք չէ, որ ամեն օր Երևան-Երասխ ավտոճանապարհով գոնե 1 անգամ կերթևեկի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա ղեկավարած վարչական տարածքի Տափերական բնակավայարում է գտնվում, սովետական տարիներին տեղադրված, Արարատի մարզի խորհրդանիշերից «Արարատի շրջան» տուֆե հսկայական ցուցանակը, որի կողքին ԽՍՄՀ փլուզումից հետո ծածանվում է եռագույնը:
Հետաքրքիր է, արդյո՞ք Գ. Սարգսյանը երբևէ չի նկատել, որ մարզի խորհրդանիշ համարվող հուշակոթողի ու եռագույնի կարևորությունը աղավաղվում է ինչ-որ անձի կողմից գերեզմանաքարերի գովազդային ցուցանակով, որն ասես ազդարարի Հայաստանի իրական իրավիճակը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս մասին տեղեկանալով Արարատի մարզպետ Թևանյանը արդեն հանձնարարական է տվել, որպեսզի կարճ ժամանակում այդ ցուցանակը հեռացվի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+