211652_close_icon
views-count2128 դիտում article-date 12:54 21-01-2025

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. Սպիտակի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվել. փրկարարաներն ու աշխատակիցները տարհանել են 117 երեխայի ու 29 աշխատակցի. օպերատիվ են գործել նաև պարեկներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարսության Փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի թիվ 2-րդ մանկապարտեզում ծուխ է նկատվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սանհանգույցում, այրվել է առաստաղի 1 քմ հատված: 

Փրկարարաներն ու մանկապարտեզի աշխատակիցներն էլ տարհանել են 117 երեխայի և 29 աշխատակցի: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:
 
Բարեբախտաբար բժիշկների օգնության կարիքը չի եղել:

Դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր