211652_close_icon
views-count1075 դիտում article-date 14:47 21-01-2025

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում. Միրզոյան

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր հաղորդակցությունները Հարավային Կովկասում. այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում»,- նշել է նա։
Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակում և դրանց ինտեգրումն ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքներին։

Նմանատիպ նյութեր