211652_close_icon
views-count1195 դիտում article-date 11:15 22-01-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում. ՀՀ ՆԳՆ-ի մոտ «Mercedes»-ում հրդեհ է բնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության դիմաց ավտոմեքենա է այրվում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն գումարտակի ավագ պարեկ Դ. Աբրահամյանն ու պարեկ Հ. Ստամբուլյանը:
 
Հրշեջները մարել են Արթուր Մանուչարյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է: 
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր