36392 դիտում
19:35 08-06-2022
Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի մասին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+