211652_close_icon
views-count2347 դիտում article-date 13:44 22-01-2025

Երևանում թալանել են վճարային տերմինալը. դրամապահոցից հափշտակել են խոշոր չափի գումար, մինչ այդ էլ թղթե արկղերով փակել են տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է. անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումատակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավթիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Թևոսյանն ու Հովսեփ Հովհաննիսյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փատով Շենգավիթի քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով փակել են դրամապահոցի ուղղությամբ տեղադրված տեսախցիկը, որպեսզի իրենք չֆիքսվեն: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր