211652_close_icon
views-count58190 դիտում article-date 20:45 12-07-2019

Երևանում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար. հանցագործությունը բացահայտելը՝ ոստիկանների ու քննիչների պատվի հարցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 02:50-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Մատենադարանի հարևանությամբ գտնվող Կորյունի փողոցի 16 հասցեում տեղադրված «Իզի- Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը կոտրել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը կոտրել են տերմինալն ու այնտեղից հափշտակել մոտ 900 հազար դրամ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ, ով տեղում ղեկավարել է քննչական աշխատանքները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե իրավապահները ինչպես ժողովուրդն է ասում՝ «ջիգյարով կպնեն հանցագործության բացահայտմանը, ապա օրերի ընթացքում այն կբացահայտվի, քանի որ թե՛ դեպքի վայրում, թե՛ դրան հարակից շենք-շինություններում ու փողոցներում բազմաթիվ տեսախցիկներ կան տեղադրված ու իզուր տեղը համայնքային ոստիկանը դեպքի վայրում թող չփորձի հավաքվածներին ասել, թե՝ «Թարսի նման հոսանքի տատանման պատճառով կամեռաները անջատված են եղել», բայց հաստատ մի քանի տեսախցիկներ միացված եղած կլինեին, այնպես որ՝ գնդակը իրավապահների դաշտում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողներն էլ եղել են քաղաքացիներ, ովքեր ցանկացել են օգտվել վճարային տերմինալից ու այն հայտնաբերել են կոտրած ու թալանված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր