211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:57 22-01-2025

Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան

Պարոն Գաբրիելյան, ես առաջարկ ունեմ, որ նոր տարբերակը լինի  պաշտոնական տարբերակ, և պաշտոնական տարբերակից հասարակությունը և պետական կառույցները նույնպես օգտվեն:

Այս մասին «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Նոր օրհներգը պետք է ներկայացնեք համապատասխան մասնագիտական կառույցներին, ունենանք  և՛ երգի, և՛ երաժշտության առումով  պաշտոնական տարբերակ։

Շատ լավ կլինի, եթե դրոշի, զինանշանի, օրհներգի հետ կապված պաշտոնական տարբերակներ ունենանք, սա ուղղակի իմ կողմից խնդրանք և առաջարկ է»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր