994 դիտում
22:20 22-01-2025
Շերամի փողոցում, որը ողողվել էր կեղտաջրերով, «Վեոլիա ջրին» հաջողվեց հայտնաբերել «շան գլուխը». գարշահոտությունը կարծես թե նահանջում է, իսկ քաղաքապետն էլ գուցե կատարի նախընտրական իր խոստումը և վերացնի «մարդաբոյ» փոսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Հունվարի 12-ին և հունվարի 20-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր էր հրապարակել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում տիրող հակասանիտարական ու գարշահոտ վիճակի մասին, որով տեղեկացրել էինք, որ տևական ժամանակ է՝ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» ոչ մի միջոց չեն ձեռնարկում փողոցից կեղտաջրերը վերացնելու, «մարդաբոյ» փոսերը գոնե ասֆալտով լցնելու աշխատանքների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 22-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության արձագանքը իրենց արդյունքը տվեցին։
Վաղ առավոտից «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները նախ հայտնաբերել են այն հատվածը, որտեղ խցանված էր դիտահորը, ինչի պատճառով էլ կեղտաջրերը երկար ժամանակ է ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված իրենով էին արել։ Խնդիրը կայանում է նրանում, որ այդ դիտահորը բնակչի պատճառով ամբողջությամբ փակվել է ու այս դեպքում առաջին հերթին հենց բնակիչն է մեղավոր, ով իմանալով, որ նշված վայրով կոյուղատար է անցնում, բռնել և «զմրսել» էր։
Մոտ 4 ժամից ավելի «Վեոլիա ջրի» աշխատակիցները աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ այս պահին կարծես թե հարցը ժամանակավորապես լուծվեց։
Բայց պետք է հետագայում նոր՝ ավելի մեծ ջրատար խողովակներ տեղադրվեն, իսկ դրանից հետո գուցե Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ինչպես խոստացել էին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ասֆալտապատեն անբարեկարգ, արևին՝ փոշու, անձրևին՝ ցեխի վերածված ճանապարհը, որը պատուհաս է դարձել վարորդների համար, քանի որ նշված վայրով երթևեկող վարորդները հետո իրենց ավտոմեքենան տանում են իրենց լեզվով ասած «դզոդ-փչողի» մոտ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Շերամի փողոցում հակասանիտարական իրավիճակ էր տիրում, և նշված փողոցի բազմաթիվ բնակիչներ արդարացիորեն պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն ու «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները վերջապես փողոցը փրկեն կեղտաջրերից ու գարշահոտից, ինչպես նաև մարդաբոյ փոսերից:
Այսօր՝ հունվարի 20-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրույթն էին հայտնում, ասելով, որ այդ 3 կառույցներն իրար հետ միացված կարող են ստանալ «Փչան Թոդորոս» տիտղոսը՝ նկատի ունենալով «Պահանջվում է ստախոս» հայտնի թատերական ներկայացումը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր բնակիչներն ասում էին.
«Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարգախոս էր ընտրել՝ «Ասեք՝ կանենք»: Երկար ու ձիգ ամիսներ է՝ էս փողոցում նման պատկեր է. գարշահոտություն, կեղտաջրերը անընդհատ հոսում են, մարդաբոյ փոսերի պատճառով անգամ շտապօգնությունը չի կարողանում հասնել հիվանդի տուն: Ու դրա թիվ 1 պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, Մալաթիայի թաղապետարանն է և «Վեոլիա ջուր»-ը:
Մարդ ինչ աստիճանի մտածելակերպ պետք է ունենա, որ խոստանա, թե օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, բայց բավարարվում են 1 օրով նշված վայրում պտույտ տալով ու այդքանով համարելով իրենց գործն ավարտված, հեռանում են՝ խոստումներ տալով, բայց այդ խոստումները լրիվ սին ու դատարկ են:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Մալաթիայի թաղապետ Ռոմիկ Մխիթարյան, «Վեոլիա ջրի» ղեկավարություն, մի քիչ մարդ եղեք, մի քիչ մտածեք էս ժողովրդի մասին, թե չէ դրել եք, դատարկ խոստումներ եք տալիս ու էդ խոստումների 1 գրամն անգամ չեք կատարում:
Ամբողջ բնակչությունը, չհաշված՝ այս հատվածով երթևեկեող վարորդները, ձեզ ամենավերջին խոսքերն են ուղղում, եթե դա ձեզ հաճելի է, կարող եք նորից խաբել, իսկ բնակչություն էլ ձեզ կհիշի ամենավատ խոսքերով, իսկ եթե ուզում եք արժանանալ բնակչի օրհնանքին, ապա եկեք, ձեր տված խոստումը կատարեք, առաջին հերթին ուղղում ենք պարոն Ավինյանին, ով ասում էր՝ «Ասեք՝ կանենք», մեռանք ասելով, բայց ասես ձեր ականջները մի փութ բամբակ լցրած լինեն»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+