211652_close_icon
views-count28083 դիտում article-date 09:43 26-01-2025

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford»-ը, ինչի հետևանքով վերջինը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլորվելով հայտնվել դաշտում․ կա վիրավոր․ վնասվել է նաև կայանված «Opel»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով «Ford»-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկ Արայիկ Դավթյանը և պարեկ Արսեն Կիրակոսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բալեյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր