211652_close_icon
views-count34714 դիտում article-date 17:27 27-01-2025

Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքում. «Opel»-ը բախվել է կայանված «Toyota»-ին, վերջինն էլ՝ «ՎԱԶ 2121»-ին. «Opel»-ի՝ հիվանդանոց տեղափոխված վարորդին առաջինը օգնության է հասել «Toyota»-ի վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի թիվ 2-րդ դպրոցի դիմաց դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արայիկ Խ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Opel»-ի վարորդին առաջինը օգնության է հասել «Toyota»-ի վարորդը, ապա քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, բժիշկներն էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթախահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարելիս «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, իսկ վարորդը ավտոմեքենան վարել է սահմանված արագությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր