10415 դիտում
20:17 27-01-2025
«Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո, կոփում է հայրենիքի այնպիսի պաշտպաններ, ովքեր վաղվա հաղթանակներ կերտողներն են լինելու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
«Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որն իր գործունեությունը սկսել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, արդեն կարճ ժամանակում ձեռք է բերել մեծ թվով համակիրներ՝ շնորհիվ այդ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարների ու անդամների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունն իր առջև խնդիր է դրել և այն իրագործում է անշեղորեն՝ սատար կանգնելով ՀՀ սահմանների պաշտպանությանը, անհրաժեշտության պահին սահմանագծում ու առաջնագծում լինել զինվորի կողքին, բարձր պահել ռազմահայրենասիրական ոգին և անել ամեն ինչ, որպեսզի դպրոցական տարիքից սկսած տղաների ու աղջիկների մոտ ամուր լինի ֆիզիկական պատրաստությունը և այդ ամենը հասարակական կազմակերպությունում անում են փորձառու, Արցախյան պատերազմներին մասնակցած, իրենց գործի գիտակները։
«Վահան»-ի տղաները այդ ամենը անցկացնում են անվճար, իսկ մարզումների ընթացքում հրահանգիչները, ովքեր ունեն մարտական գործողությունների մասնակցության մեծ ու հարուստ փորձ, մասնակիցներին սովորեցնում են տարբեր տեսակի մարտեր վարելու կանոններ։
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Կենտրոնական զինվորական հավաքակայանի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Զբոռնի պունկտ»-ի հարևանությամբ ամբողջությամբ կենցաղային ու շինարարական աղբով պատված հսկայական մի տարածք «Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները՝ նախագահ Անդրանիկ Մկրտչյանի գլխավորությամբ, սեփական ուժերով մոտ 30-ից ավելի բեռնատարով աղբ են հեռացրել ու հիմա այն դարձել է մարզումների համար մի իսկական հրապարակ։ Այս ազգանվեր գործը հետագայում հնարավոր է էլ ավելի զարգացնել, եթե այս կազմակերպությանը ձեռք մեկնեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչու չէ նաև հայտնի գործարարներ, քանի որ եթե ունենանք մարմնով ամուր և ոգով առողջ սերունդ, ապա ցանկացած պատերազմում կարող ենք հասնել ցանկալի արդյունքների՝ արձանագրելով միայն հաղթանակներ։
Երեկ՝ հունվարի 27-ին, «Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մեծ թվով անդամներ, այդ թվում ավագ և կրտսեր սերնդի ներկայացուցիչներ, տղամարդիկ ու կանայք իրենց հերթական պարապմունքը անցկացրեցին իրենց կողմից ստեղծված ֆիզհրապարակում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ծնողներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ամեն անգամ երբ ականատես ենք լինում նման մարզումների ավելի ենք ոգևորվում ու գոտեպնդվում, որ «Վահան»-ի նման հասարակական կազմակերպություն է ստեղծվել, որի ղեկավար կազմը անշահախնդիր, առանց գումարի մեր երեխաներին սովորեցնում է ինչպես լինել մարտունակ ու տիրապետել մարտարվեստի բոլոր կանոններին։ Դեռ մեր երեխաները բանակ չգնացած, շնորհիվ այս կազմակերպության, արդեն կարելի է ասել զորամաս ոտք կդնեն որպես պատրաստի զինվորներ։ Ամենակարևորը նաև այն է, որ հենց այս կազմակերպության շնորհիվ բազմաթիվ պատանիներ ու երիտասարդներ կտրվում են փողոցից, չեն բռնում փողոցային վատ բարքերի ճանապարհը, այլ իրենց նվիրում են առողջ ապրելակերպին, հայրենիքն ու ընտանիքը սիրելու վեհ գաղափարներին ու լավ կլինի, որպեսզի ՀՀ Կառավարությունը, հայտնի ու անհայտ գործարարներ իրոք սատար կանգնեն այս տեսակ կազմակերպություններին»։
«Վահան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունում կարող են մարզվել 15-ից 18 տարեկան աղջիկները, տղաներ և մեծահասակները։
Ցանկացողները կարող են դիմել +374-94-54-04-23 հեռախոսահամարով։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
12:26 26-01-2025
Ջոն Քենեդու, Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերը կգաղտնազերծվեն
859 դիտում
11:37 26-01-2025
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը
913 դիտում
10:39 26-01-2025
Իրանում զորավարժությունների ժամանակ արհեստական բանականությամբ հրթիռներ են փորձարկվել