211652_close_icon
views-count23261 դիտում article-date 20:47 27-01-2025

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները․ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գառնիկ Մ․-ին Թատերական 4 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել  Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Լուսինե Ղ․-ն՝ իր ամուսնուն՝ Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Յուրի Ա․-ին ծեծի ենթարկելու պատճառով, իսկ հիշյալ դեպքին ականատես են եղել Գառնիկ Մ․-ի ընկերները, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Նարեկ Կ․-ն և 31-ամյա Արտակ Մ․-ն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լուսինե Ղ․-ն ներկայացրել է նաև դանակը, որով մարմնական վնասվածք է պատճառել Գառնիկ Մ․-ին:

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու  մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր