211652_close_icon
views-count892 դիտում article-date 23:30 27-01-2025

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

Հունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։  Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում կքննարկվի Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու քայլերը՝ Գազայում հաստատված հրադադարի պահպանման համար, ինչպես նաև կընդգծվի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի  սերտ համագործակցության կարևորությունը երկու պետությունների՝ Իսրայել, Պաղեստին տեսլականը կյանքի կոչելու համար։

Նշվում է, որ Թուրքիան կարևորում է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցում։

Նմանատիպ նյութեր