211652_close_icon
views-count1125 դիտում article-date 12:41 09-04-2015

Իրանցի պատգամավորները պահանջում են արգելել իրենց քաղաքացիների ուխտագնացությունը Սաուդյան Արաբիա

Իրանի խորհրդարանի 70-ից ավելի պատգամավորներ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որով կարգելվի իրենց երկրի քաղաքացիներին ուխտագնացության մեկնել Սաուդյան Արաբիա: Այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի մամլո քարտուղար Նավագի Հոսեյնին: Վերջինս նշել է, որ Իրանը չի ների վերջին ժամանակներում սաուդյան Ջիդդայի օդանավակայանի աշխատակիցների անշնորհք վերաբերմունքը, որ ցուցաբերվել է իրանցի ուխտավորների նկատմամբ: Իրանի օրենսդիրները նաև խոստացել են, որ մանրակրկիտ ձևով ուսումնասիրելու են նշված օդանավակայանում իրանցիների հանդեպ ցուցաբերած ամենակոպիտ միջադեպերը:

Նմանատիպ նյութեր