211652_close_icon
views-count1075 դիտում article-date 10:48 28-01-2025

Հայոց բանակի կազմավորման օրը ոչ միայն տոն է, այլև հարգանքի ու երախտիքի խորհուրդ, որը հիշեցնում է՝ մեր խաղաղությունն ունի հերոսների անուններ. Բաբկեն Սեդրակյան

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 28-ը ՀՀ զինված ուժերի օրն է...

Այսօր մենք նշում ենք օր, որը սրբագործվեց հայ ժողովրդի պայքարով, միասնությամբ և տոկունությամբ։
Հայոց բանակի կազմավորման օրը ոչ միայն տոն է, այլև հարգանքի ու երախտիքի խորհուրդ, որը հիշեցնում է՝ մեր խաղաղությունն ունի հերոսների անուններ:

Այս տոնը բոլորինն է՝ սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև մեր բանակի նվիրյալ գեներալները, նրանց ընտանիքներից մինչև դպրոցական երեխաները, որոնք իրենց երազանքներում տեսնում են խաղաղ հայրենիք։

Սա այն օրն է, երբ մենք հիշում և խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին՝ հայրենիքի անկախությունն ու խաղաղությունը պահպանելու համար։

Բանակի անառիկությունը մեր հպարտությունն ու հաղթանակն է:
Մեր բանակի հիմքը մեր քաջ զինվորներն են, ովքեր իրենց անձնվեր ծառայությամբ ամրապնդում են խաղաղությունը:

Հպարտությամբ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր դժվար պահերին, թե՛ սահմանին, թե՛ թիկունքում, միասնաբար պաշտպանեցին հայրենիքը:

Շնորհակալություն, որ մեր թիկունքում ձեր ուժն ենք զգում:

Այսօր՝ տոնի առթիվ, շնորհակալության խոսքեր ենք հղում յուրաքանչյուր զինվորին, սպային և նրանց ընտանիքներին: Ձեր անփորձանք ծառայությունը և ձեր ծնողների հույսն ու աղոթքները մեր երկրի հիմքն են:

Մենք հավատում ենք, որ մեր բանակի ուժը ոչ միայն զենքով է, այլ նաև հայ զինվորի ամուր կամքի, հավատքի և անկոտրում ոգու մեջ:

Թող մեր հայրենիքի սահմանները մնան անառիկ, իսկ խաղաղությունը լինի մեր մշտական ուղեկիցը:

Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ և վստահությամբ նայում ապագային:

Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ....

Խաղաղ արշալույսներ զինվորիդ ու սպայիդ...

Մետրոպոլիտենի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին:

Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու բարի լուրով»:

Նմանատիպ նյութեր