706 դիտում
12:36 30-01-2025
Մենք հավատամք ու նվիրվածություն ունենք ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-վրացական սահմանի սահմանազատման հարցում. Արարատ Միրզոյան
2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց, մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, նման որոշում ենք կայացրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ մեր երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների արդեն պաշտոնապես այս նոր որակ է: Այն նոր հնարավորություններ է բացում մեր առաջ և՛ քաղաքական երկխոսության առումով, և՛ տնտեսական համագործակցության առումով, և՛ մյուս ոլորտներում՝ հումանիտար, կրթության, գիտության և այլն»,- ասաց նախարարը:
Միրզոյանն ընդգծեց, որ նախարար Բոճորիշվիլիի հետ ամփոփել են նախորդ տարվա ընթացքում երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել առաջիկա անելիքները:
«Արձանագրել ենք, որ բարձրագույն և բարձր մակարդակներով Հայաստանի և Վրաստանի միջև կա իրական երկխոսություն, այդ թվում երկու արտաքին գործերի նախարարությունների միջև: Իհարկե, մենք առաջնորդվել ենք նաև մեր գերատեսչական շահով, կա երկու լավ համագործակցություն՝ երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, մշտական կոնտակտ, խորհրդակցություններ, պաշտոնական խորհրդակցություններ: Քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, կարող ենք նշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը՝ այդ թվում Հայաստանն ու Վրաստանը:
Իհարկե, երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշենք Ադրբեջանը: Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից, խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ համագործակցություն տնտեսական, տրանսպորտային երեք երկրների միջև: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը, գիտեք, ձեռքբերումները և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում ևս: Իմիջիայլոց, մենք նույն հավատամքը և նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում և պատրաստ ենք շարունակել այս գործընթացը»,- ասաց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
21:09 12-12-2023
Կոսովոյի հարցում Սերբիան պետք է գործի այնպես, ինչպես Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում. Վուչիչ
Այս բաժնից
340 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
472 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
844 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ