211652_close_icon
views-count3478 դիտում article-date 10:25 31-01-2025

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունենալու ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ, որից հետո հնարավոր է տեղի ունենան բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենալու ՀՀ ՆԳՆ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն վարելու է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: 

Զեկույցով հանդես են գալու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը: 
 
Ներկա են լինելու ՀՀ ՆԳՆ փոխնախարարները, Հանրապետության բոլոր համայնքային ոստիկանության բաժինների, քրեական ոստիկանության մարզային վարչությունների պետերը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կոլեգիայից հետո կադրային փոփոխություններ են տեղի ունենալու, այդ թվում՝ վարչության ու բաժինների պետերի մակարդակով:  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր