211652_close_icon
views-count799 դիտում article-date 10:37 31-01-2025

Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC

Վաշինգտոնում ուղղաթիռի հետ բախված, ապա գետն ընկած մարդատար ինքնաթիռի երկու ինքնագրիչները («սև արկղեր») հայտնաբերվել և դուրս են հանվել Պոտոմակ գետից, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ինքնագրիչները ներկայացվել են ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդ՝ վերծանման համար։ Սակայն CNN-ը պնդում է, որ առայժմ միայն մեկ «սև արկղ» է հայտնաբերվել։

Հունվարի 30-ին American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնում վայրէջք կատարելիս բախվել ռազմական ուղղաթիռին։ Երկուսն էլ ընկել են գետը։ Բոլոր ուղևորները՝ 67 մարդ,  զոհվել են։ Զոհերի թվում կան ռուս գեղասահորդներ։ Բախման պատճառները դեռ պարզված չեն։

Նմանատիպ նյութեր