Ավիավթարի 18 զոհերի դիերը հանել են Պոտոմակ գետից
Վաշինգտոնում գետից հանել են 18 զոհերի մարմինները, ուղեւորատար օդանավը ռազմական ուղղաթիռի հետ բախվելուց հետո ընկել էր գետը, տեղեկացրել է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
«Առնվազն 18 մարմին հանվել է գետից։ Պաշտոնյաների տվյալներով՝ ողջ մնացածներ չկան»,- նշվել է հաղորդագրությունում։
Black Hawk ռազմական ուղղաթիռի եւ Քանզասից ուղեւորված ուղեւորատար օդանավի, որում 64 մարդ կար, բախումը մայրաքաղաքի Ռեյգանի անվան օդանավակայանում կարող է դառնալ ԱՄՆ-ում ամենամեծ ավիաաղետը 15 տարիների ընթացքում։
Վերջին նման ողբերգությունը ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2009թ. փետրվարին, այն ժամանակ ուղեւորատար ինքնաթիռը ընկել էր Նյու Յորքի տան վրա, զոհվել էին բոլոր 49 ուղեւորները եւ անձնակազմի անդամները, ինչպես նաեւ բնակարանում գտնվող մեկ մարդ։