119558 դիտում
02:30 11-04-2022
Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում․ սպանության կասկածանքով որոնվում է Գորիսում հայտնի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։
Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ալեն Կարապետյանը։ Ժամանել է նաև Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանն էր։
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, հետո նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Գորիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
766 դիտում
08:46 03-09-2024
Քաղաքական հաշվեհարդար՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների նկատմամբ. «Փաստ»